Ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք: Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել: Միջադեպի մանրամասները ճշտվում են: ՊԲ-ի կողմից կորուստներ չկան:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն