ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Ազգային վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանն այսօր համագործակցության հուշագրեր ստորագրեցին, որի համաձայն քաղաքացիական կացության ակտերի գրանցումն այսուհետ կիրականացվի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
Իր խոսքում ՀՀ արդարադատության նախարարը նշեց, որ ՀՀ կառավարությունը կարևոր տեղ է տալիս հանրային ծառայությունների ոլորտի բարեփոխմանը. «Այդ բարեփոխումների հիմնական նպատակը այսպիսի ծառայությունների որակի բարձրացումն է, և մեր բնակչության արդյունավետ և որակյալ սպասարկում ապահովելը: ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգը ոչ միայն բարելավում է ծառայության որակը, այլև կրճատում այդ ծառայությունների ժամկետները՝ հնարավորություն տալով արդյունավետ կերպով վիճակագրություն ունենալ»,- նշեց պարոն Մնացականյանը:
Ստեփան Մնացականյանն էլ խոսելով ստորագրված հուշագրի մասին՝ նշեց, որ այն 2 կարևորագույն խնդիրների լուծմանն է ուղղված. «Ազգային վիճակագրական ծառայությունը հնարավորություն է ունենում տեղեկատվության իր կարևորագույն աղբյուրներից մեկից՝ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերը գրանցող բաժնից, իր վարչական ռեգիստրի տվյալները ստանալ և մշակել էլեկտրոնային տարբերակով: Հաջորդ հանգամանքն էլ այն է, որ պետական մարմինները այդ թվում և դատական համակարգը ևս կարողանան իրենց գործառույթները արձանագրել էլեկտրոնային եղանակով »,- հավելեց Ազգային վիճակագրության ծառայության պետը:
Տիգրանուհի Հարությունյան
Իրավաբան.net