Ցեղասպանության ժամանակ ֆրանսիացի կապիտանը փրկել է հայերի կյանքը

Պետրոս Քելջիքը 1899 թվականին փախուստի է դիմել թուրքական ազգայնականության աճող ալիքից: Այս մասին գրում է MPR News-ը:

Նրան հաջողվել է Հայոց ցեղասպանությունից փրկել ծնողներին եւ քույրերի ու եղբայրների մեծ մասին: Նա բնակություն է հաստատել ամերիկնան Սենթ Փոլ քաղաքում, որտեղ գործընկերոջ հետ գորգերի խանութ է բացել:

100 տարի անց Հարավային Մինեապոլիսում գորգերի խանութը ղեկավարում է նրա թոռնիկ Մարկը: Եվ չնայած բարեկեցիկ կյանքին՝ ընտանիքը երբեք չի մոռացել այն, ինչը վերապրել են Պետրոսն ու մյուս հայերը:

Ապրիլին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ առիթով Քելջիքներն իրենց ընտանիքի տարբեր պատմություններ են ներկայացնում: Դրանցից մեկի համաձայն, ֆրանսիացի կապիտանը ոստիկաններին հայտարարել է, որ իր նավը Ֆրանսիայի տարածք է համարվում: Այդպիսով, նա փրկել է Պետրոսի եւ նրա եղբոր կյանքը:

Մարկը հույս ունի, որ այդ օրերի դաժանությունների մասին հիշողությունները կօգնեն խուսափել հետագա ցեղասպանություններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել