Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում. կա 2 զոհ և 2 վիրավոր

ՀՀ ոստիկանությունը հայտնում է Իրավաբան.net -ին, որ երեկ՝ ապրիլի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ford Transit մակնիշի 34 MF 247 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տանձուտ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել է բնակելի շինության պատին :

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:

Տեղում են եղել  ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արմավիրի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:Ըստ կայքի՝ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել