Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը ապրիլի 2-ին կառավարության որոշմամբ պաշտոնանկ կարվի: Ինչպես Իրավաբան.net-ը տեղեկացավ կառավարության պաշտոնական կայքից, կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված առաջինը նրան պաշտոնից ազատելու հարցն է ընդգրկված:
Կառավարության որոշման նախագծում մասնավորապես նշվում է հետևյալը. «Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 88.1-ին հոդվածով եւ հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` ՀՀ կառավարությունը որոշում է Արամ Հարությունյանին ազատել ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»: