Նախագահը հակված է կառավարման խորհրդարանական մոդելին, սակայն ունի որոշակի մտահոգություններ. Դավիթ Հարությունյան

Ի վերջո՝ կառավարման ո՞ր մոդելն է քննարկվում, և ո՞ր մոդելին է հակված Նախագահ Սերժ Սարգսյանը ՝ հաշվի առնելով այն, որ խոսք է գնում սահմանադրական փոփոխությունների հնարավոր երկրորդ տեքստի մասին, որտեղ կպահպանվի կիսանախագահական կառավարման ձևը. Tert.am-ի հարցին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, թե Նախագահն իր խոսքում նշել է, որ հակված է խորհրդարանական մոդելին, սակայն ունի որոշակի մտահոգություններ։

«Մտահոգությունները հիմնականում պայմանավորված են անվտանգության հարցերով. նա անգամ լրացրեց իր խոսքը և հայտարարեց, որ եթե հաջողվի այսօրվա մարտահրավերներին համապատասխան՝ գտնել անվտանգության այնպիսի մոդել խորհրդարանական հանրապետության պայմաններում, որն իսկապես չի վտանգի երկրի անվտանգությունը, ապա միանշանակ այդ ուղղությամբ կգնանք, բայց եթե չհաջողվի գտնել նման մոդել, ապա ավելի ճիշտ է՝ մի պահ հապաղել և փորձել բարեփոխել այսօրվա կիսանախագահական մոդելը»,-նշեց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել