Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցեն նաև ԴԱՀԿ արտասահմանյան գործընկերները

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը 2015 թվականի  փետվարին պաշտոնական հրավերներ է ուղարկել Դատական կատարողների միջազգային միությանը և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործընկեր 35 երկրների հարկադիր կատարման  մարմինների ղեկավարներին՝ ներկա գտնվելու ապրիլին Երևանում անցկացվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հայաստան այցելելու հրավերն ընդունել և  մինչ օրս պաշտոնապես հաստատել են  Դատական կատարողների  միջազգային  միության նախագահը և Շվեդիայի, էստոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Սերբիայի, Վրաստանի  համապատասխան կառույցների ղեկավարները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել