Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Վարդան Կարապետյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
2015 թվականի մարտին 31-ին` ժամը` 01:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Պոպովի փողոցում հրազենից կրակել է քաղաքացի Վարդան Կարապետյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում։ Վարդան Կարապետյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել տարածքի բնակիչների կողմից։
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Վ.Կարապետյանը ճանաչվել է որպես տուժող:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։