Ինչո՞ւ կառավարությունը նոր տարածքներ հանձնեց ռուսական ռազմակայանին

Այսօր կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012 թվականի հոկտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 2 արձանագրության կնքման առաջարկությանը:

Նախագիծը ներկայացնելիս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ հայկական կողմը ռուսական կողմին է տրամադրում N 9 ռազմավանը (քաղաք Գյումրի, Լալայան փողոց)՝ բաղկացած ռուսական եկեղեցու զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից և դրան հարակից՝ Գյումրի քաղաքի Լալայան փողոցի N 173/3 հասցեի հողամասից (դրանցում առկա շենք-շինություններով)՝ հոգևոր մշակութային կենտրոն կառուցելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել