Փերինչեքը խոստանում է Ցեղասպանության մասին խոսելու հնարավորություն տալ Թուրքիայում իշխանության գալու դեպքում

Թուրք գործիչ Դողու Փերինչեքը խոստացել է, որ իշխանության գալու դեպքում Թուրքիայում հանգիստ հնարավոր կլինի խոսել Հայոց ցեղասպանության մասին, տեղեկացնում է Haberler կայքը:

«Մեր ղեկավարած Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն եղել է» ասողները հանգիստ խոսելու հնարավորություն կունենան: Չնայած այժմ էլ խոսում են»,-ասել է նա:

Փերինչեքն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ցեղասպանության վերաբերյալ հարցի քննությանն ու նշել, որ դատը թուրք-հայկական վիճաբանության վերածելն օգուտ չի բերի և որ իր պայքարը խոսքի ազատության համար է:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել 1915-ին, Փերինչեքն ասել է. «Բոլոր փաստերը, ռուսական դատարանի զեկույցները… դրանք բոլորը վկայում են, որ փոխադարձ ջարդեր են եղել: Թուրքերը միակողմանի չեն կոտորել»:

 Նա խոսել է փոխադարձ կոտորածների մասին ու նշել, որ տեղահանության շրջանում «իրենց հայ եղբայրների ունեցվածքին տիրացողներ էլ են եղել»: Սակայն այդ ամենի մեղավորը, նրա համոզմամբ, Ռուսաստանը, Անգլիան ու Ֆրանսիան են եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել