Շաբոյան. ԱԳԼՃԿ-ների գնային հաշվարկներում վերացված են նախկին խախտումները

Գազային լցակայանների (ԱԳԼՃԿ) գնային հաշվարկներում վերացված են նախկին խախտումները։ Այդ մասին այսօր՝ մարտի 25-ին խորհրդարանում հայտնել է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով կառույցի աշխատանքի ծրագիրը 2015թ. համար։ Խոսքը բոլորին հայտնի թեյավճարների մասին է, ասել է նա։

«Մենք դա անբարեխիղճ մրցակցություն ենք համարում։ Վարորդը նախ վճարում է նշված գինը, հետո պարզվում է, որ լրացուցիչ վճարներ են հարկավոր։ Այսինքն, սպառողին մոլորեցնում են։ Մենք հանձնարարել ենք ԱԳԼՃԿ-ները շահագործող ընկերություններին ուղղել թերացումները եւ գինը թափանցիկ դարձնել։ Վերջերս մենք հերթական դիտարկումն ենք իրականացրել ե պարզել, որ մեր հանձնարարությունը կատարվել է»,- ասել է Շաբոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել