ՀՀ-ում ֆոլաթթվի պակասի պատճառով տարեկան 80 երեխա ծնվում է լուրջ արատով. նախարարը՝ ալյուրի հարստացման մասին

ԱԺ նիստում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակացության անդամ  Իշխան Խարաչատրյանը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին  այլուրի հարստացման մասին հերթական հարցը տվեց։

Նա նշեց, որ Կառավարությունն առաջարկում է շուկայում արտադրված ցորենի ալյուրի 80-85%-ը  հարստացնել միկրոտարրերով և վիտամիններով, որը միտված է ՀՀ բնակիչների՝ միկրոտարրերի անբավարարության պատճառով առաջացած առողջական խնդրի վերացմանը, հիվանդությունների նվազեցմանն ու առողջապահության լավացմանը։

«Համաձայն 2005 թ-ի ՀՀ ժողովրդագրության և առողջապահության հարցերի տվյալների՝ նախադպրոցական տարիքի երեխաների և վերարտադրողական տարիքի կանաց շրջանում առկա է սակավարյունության բարձր տարածվածություն՝ համապատասխանաբար 30-25%-ով։

Առողջապահության միջազգային կազմակերպությունը գտնում է, որ նման մեթոդ կիրառելիս պետք է անել լայնածավալ ուսումնասիրությունների դեպքում։ Արդյո՞ք համապատասխան ուսումնասիրություններ արել եք կամ քննարկել եք այլընտրանքային մեթոդներ»,- հարցրեց ՕԵԿ պատգամավորը։

Առողջապահության նախարարը պատասխանեց, որ սննդի հարստացման խնդիրն առկա է ամբողջ աշխարհում, և մի շարք պետություններ օգտվել են այս մեթոդից։  «Մենք ուսումնասիրություն ենք իրականացրել 2000, 2005, 2010 թթ-ին։ Եվ՛ ժողովրդագրական, և՛ առողջապահական վիճակագրական տվյալների համաձայն՝ վերարտադրողական շրջանում գտնվող կանանց 12%-ի մոտ առկա է եղել սակավարյունություն, նաև՝ երեխաների 24%-ի մոտ: Սակայն արդեն 2005 թ-ին այս թվերը կրկնապատկվել են՝ վերարտադրողական տարիքի կանանց մոտ կար 25%, իսկ երեխաների մոտ՝ մինչև 37% սակավարյունություն»,-պատասխանեց նախարարը։

Արմեն Մուրադյանը նաև հիշեցրեց, որ հանրապետությունում տարեկան 700 երեխա է ծնվում տարբեր տեսակի արատներով, որից 80 երեխան ծնվում են նյարդային խողովակի լուրջ արատով, ինչն էլ հանգեցում է հաշմանդամության, իսկ պատճառը ֆոլաթթվի պակասն է։                                                                                                                                                                                                                                                   Առողջապահության նախարարը նշեց, որ աշխարհում հարստացվում է ո´չ միայն այլուրը այլև՝ մի շարք այլ սննդամթերքներ։ Մասնավորապես՝ հարստացման եղանակն ընտրել է 82 երկիր։

Ի դեպ, նախարարը նկատեց, որ ալյուրի հարստացման դեպքում հացի կամ այլուրով այլ մթերքների գինը չի բարձրանա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել