Փափուկ խաղալիքն օգտագործվել է թմրանյութ տեղափոխելու համար

Քեննեդի օդանավակայանում հետախույզները գտել են երկու խաղալիք նապաստակ՝ լցված մետամֆետամին տեսակի թմրանյութով: Հայտնում է Daily News-ը:

Թմրանյութով լցված խաղալիքները առգրավվել են ուրբաթ օրը՝ մետամֆետամինի առևտրով զբաղվող հայտնի դիլեր Լուկաս Դասիլվայից: Դաշնային ծառայողները նրան հայտնաբերել են ուրբաթ օրը՝ Կալիֆորնիայից ժամանելիս: Դասիլվային հաջողվել է ձեռք բերել Բրազիլիայի անձնագիր՝ կեղծ անունով, բայց Միացյալ Նահանգների՝ թմրանյութի դեմ պայքարի վարչության գործակալը նրան ճանաչել է ոստիկանության կողմից որոնվող անձանց լուսանկարների ցուցատախտակի նկարով:

Չելսիի ոստիկանության գլխավոր գրասենյակում՝ Դասիլվայի երկու պայուսակների ստուգման արդյունքում, ծառայողները գտել են երկու փափուկ խաղալիք, որոնք անսովոր ծանր էին և սեղմելիս տարօրինակ ձայն էին հանում:

Համագործակցելով հետաքննության հետ Դասիլվան թույլ է տվել գործակալներին հետախուզել անգամ Մանհեթենում գտնվող իր բնակարանը, որտեղ ավելի մեծ քանակությամբ մետամֆետամին և հերոին է հայտնաբերվել՝ չհրկիզվող պահարանի և սուրճի տարայի մեջ:
Դասիլվան ձերբակալվել է առանց գրավի դիմաց ազատվելու իրավունքի և պատասխան կտա նաև 2013թ.-ին Ֆլորիդայում մետամֆետամինի տարածման փորձի համար:

Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել