Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, ադրբեջանական կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: