Մարտի 21-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է “Արարատի ստորոտին” մեդիաֆորումի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարն անդրադարձել է Արցախի բանակի ստեղծման պատմությանը, շփման գոտում տեղ գտած վերջին զարգացումներին և բանակի ձեռնարկած գործողություններին: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Այնուհետև Մովսես Հակոբյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին առաջնագծում տիրող իրադրությանը, հրադադարի դեպքերի խախտման հաճախականությունը, բանակի սպառազինությանն ու խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությանը: