Գյումրու մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր սպանության գործով նախաքննությունը շարունակվում է

Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր` 50-ամյա Հարություն Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց գործով մեղադրյալի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նշենք, որ  սպանության համար մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանին: Վերջինս նկատմամաբ որպես խափանամն միջոց ընտրվել էր կալանքը` որպես խափանման միջոց:  Փաստաբանը խափանման միջոցի ընտրությունը վիճարկել էր վերաքննիչ ատյանում, սակայն բողոքը մերժվել էր:

Արման Կատունյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել