Ներկայացվեց Հայաստան վերադարձողների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորում ստեղծելու մասին հայեցակարգը

ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության լրատվական կենտրոնը հաղորդում է որ մարտի 19-ին տեղի ունեցավ ԹՆՀ ծրագրի Վերաինտեգրման համագործակցության և համակարգման 6-րդ հանդիպումը: Հանդիպումը նախատեսված է միգրացիայի և վերաինտեգրման ոլորտում աշխատող պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Հանդիպման ընթացքում ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության պետ պարոն Գագիկ Եգանյանը ներկայացրեց Հայաստան վերադարձողների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորում ստեղծելու մասին հայեցակարգը: ՄՊԾ արտաքին կապերի բաժնի պետն առավել մանրամասն ներկայացրեց ֆորումի գաղափարը՝ մասնավորապես խոսելով նպատակի, գործունեության, անդամների, ձևաչափի, ֆորումի շրջանակներում տեղեկատվության տարածման և այլ հարցերի մասին: Մասնակիցները պայմանավորվեցին երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել իրենց մեկնաբանությունները, դիտարկումները և առաջարկները ֆորումի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ:

 Հանդիպման ավարտին բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները խմբին ներկայացրեցին վերջին եռամսյակի ընթացքում ծավալած գործունեությունը և զարգացումները:

Լուսանկարը՝ smsmta.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել