Մարտի 14-ին` ժամը 00:56-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Գյումրի կայարանի մոտակայքում հայտնաբերվել է ճանապարհի երթևեկելի հատվածում ընկած մոտ 40 տարեկան քաղաքացի. հավանաբար՝ վրաերթի ենթարկված և մահացած:
Պարզվել է, որ Գորկի և Մուսայելյան փողոցների խաչմերուկում` «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի: