Հայտնաբերվել է դի

Մարտի 13-ին, ժամը 17:43-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հավաքակայանի մոտակայքում` Գործարանային փողոցի թիվ 2 հասցեի հարակից գտնվող լողավազանում, հայտնաբերվել է  մոտ 91 տարեկան քաղաքացու դի, տեղեկանում ենք ԱԻՆ-ի պաշտոնական կայքից:
Ըստ աղբյուրի` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները քաղաքացի Ս.-ի (տվյալները ճշտվում են) դին դուրս են բերել լողավազանից:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել