Խոստովանել է Երևանի մի շարք թաղամասերից կատարած գողությունները

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները մարտի 12-ին, ժամը 11.40-ին, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի Երևանյան խճուղու տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հարություն Ա.-ին:

Նա խոստովանել է, որ 2014 թ. դեկտեմբերից մինչև 2015 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Երևանի Ամիրյան փողոցում կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից գողացել է հագուստ, ինչպես նաև Երևան քաղաքի տարբեր թաղամասերից կատարել է մի շարք գողություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել