Դրամապանակ է գողացել քաղաքացու պայուսակից

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մարտի 12-ին, ժամը 18.00-ին, Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 15 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ՝ գումարով:
Արթուր Հ.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 17.50-ին, թիվ 114 երթուղու միկրոավտոբուսի սրահում՝ անծանոթ քաղաքացուհու պայուսակից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1953 թ. ծնված Գայանե Վ.-ն է:
Կատարվում է հետաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել