Քննիչը կեղծել է քրեական գործով ապացույցները. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդման քննարկմամբ տեղեկություններ են ձեռք բերվել, որ քաղաքացի Գևորգ Մ.-ի ինքնասպանության փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նյութերում առկա են քաղաքացիներ Աղվան Պ.-ի և Արմեն Ս.-ի որպես վկա հարցաքննության արձանագրությունները, սակայն վերջիններիս տվյալներով անձինք ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեն: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել