ՀՀ նախագահն այօսր՝ մարտի 12-ին նոր հրամանագիր է ստորագրել՝ Թաթուլ Մարգարյանին համատեղության կարգով նշանակելով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանին, համատեղության կարգով, նշանակել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրյուսել)»: