Իռլանդիայում սխալմամբ մեկ օրով օրինականացրել են Էքստազին և կետամինը

Իռլանդիայում մեկ օրով սխալմամբ օրինականացրել են էքստազին, կետամինը և բյուրեղային մետամֆետամինը: Իրավական սխալի պատճառով էքստազին և կետամին պահելու համար քաղաքացիները չեն ձերբակալվի:

Սա չի տարածվում արդեն հաստատված թմրադեղերի՝ հերոինի և կոկաինի մասին գոյություն ունեցող օրենքների վրա: Իռլանդիայի առողջապահության նախարարը սխալը վերացնելու նպատակով երեքշաբթի կեսգիշերին արտակարգ իրավական ակտեր է ներկայացրել:

Կառավարության խոսնակը նշել է օրենսդրական փոփոխության անհրաժեշտության մասին՝ ինչպես մարդկանց առողջության այնպես էլ քրեական իրավունքի տեսանկյունից:

Huffingtonpost.com-ը գրում է, որ նույն օրը Իռլանդիայի Վերաքննիչ դատարանը հակասահամանադրական է համարել 1977 թ.-ին ընդունված «Դեղերի մասին» օրենքը` ելնելով այն հանգամանքից, որ Իռլանդիայաի խորհրդարանի երկու պալատներն էլ օրենքի լրացումներին դեմ են քվեարկել, քանի որ այդ լրացումների համաձայն ներկայումս օրենքով արգելված այդ դեղամիջոցների գործածումը օրինական է համարվել:

Արգելված դեղամիջոցների ցանկը ներառում է 100 անուն դեղորայք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել