Դանակահարել է ամուսնուն` մերկ կանանց նկարներ պահելու համար

Կալիֆորնիայի 21-ամյա բնակչուհի Ժասմին Թելթոուն մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ: Նա դանակի հարվածներ է հասցրել ամուսնու պարանոցի շրջանում։

Ինչպես հայտնում է Merced Sun-Star-ը, շաբաթ օրը ամուսինների մեջ թեժ վիճաբանություն է սկսվել, այն բանից հետո, երբ կինը ամուսնու բջջային հեռախոսի մեջ մերկ կնոջ լուսանկարներ է գտել: Ոստիկանության տեղեկություններով, վիճաբանության հետևանքով  կինը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել 34-ամյա ամուսնուն:

Թելթոուն ձեբակավել է` մահափորձ կատարելու կասկածանքով:

Ամուսինը կյանքին սպառնացող վնասվածքներ չի ստացել: Վերջինիս բժշկական օգնություն է ստացել և դուրս գրվել հիվանդանոցից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել