Վարդան Պետրոսյանի գործով մի փաստաբանը մյուսի դեմ բողոք է գրել

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող Հակոբյանների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը դիմել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զահրաբյանին` խնդրելով կարգապահական վարույթ հարուցել դերասանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեի նկատմամբ:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Ռուբեն Բալոյանը սակայն չհայտնեց, թե կոնկրետ երբ է  դիմել. «Դա էական չէ, հիմա սպասում եմ պատասխանի»:

Իսկ այն հարցին, թե դիմումի հիմքում ի՞նչ է, պատասխանեց, թե Վարդան Պետրոսյանի մյուս փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումներում իր անձի դեմ վիրավորական արտահայտություններ կան: Եվ եթե Մարի Դոզեն հայտարարի, թե նման բան չի ասել, ապա ինքը կհրաժարվի իր դիմումից:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել