Զգուշացե՛ք հյուրերից

Մարտի 9-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1933 թ. ծնված Ռոզա Կ.-ի բնակարանից գումար են գողացել: Այս մասին Իրավաբան.net -ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խմբին կինը հայտնել է, որ իր դրամապանակից գողացել են 470.000 դրամ գումար, և գողության մեջ կասկածում է 1980 թ. ծնված Սյուզաննա Ս.-ին կամ իր թոռանը, ովքեր այցելել են իրեն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Սյուզաննա Ս.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ փետրվարի 28-ին և մարտի 5-ին գտնվելով Ռոզա Կ.-ի տանը՝ նրա դրամապանակից գողացել է ընդհանուր 470.000 դրամ:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել