Մարտի 8-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դալար գյուղում ամուսինը ծեծել է կնոջը: Այս մասին Իրավաբան.net–ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ, 1961 թ. ծնված Հակոբ Մ.-ն ձեռքերով հարվածել է կնոջ` 1982 թ. ծնված Զենֆիրա Ա.-ի գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 01.30-ին, Զենֆիրա Ա.-ից ընդունվել է հաղորդում և տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն: