Մարտի 8-ին, ժամը 13.44-ին փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 58 թաղամասի «Լյուքսեմ» խանութ-սրահի ետնամասում` դաշտամիջյան կիսակառույց շինության ներսում, հայտնաբերվել է կախված դի, որն իջեցնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1990 թ. ծնված Ա. Ա.-ի դին իջեցրել են և հանձնել դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին: