Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 7-ին հրամանագիր է ստորագրել` հաստատելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և 56-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի օգոստոսի 2-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգի 35-րդ և 36-րդ կետերը, ինչպես նաև հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի 2015 թվականի մարտի 2-ի նիստի թիվ 9 արձանագրությունը և կից փաստաթղթերը՝ որոշում եմ.

1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն հրամանագրի 1-ին կետով հաստատված ցուցակը անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված պահանջների և ընթացակարգերի պահպանմամբ ներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով»:

Հավելվածն` այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել