Նախագահին հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին

Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Պետեր Պրիպուտենն իր փորձն ու մասնագիտական հմտություններն առավելագույնս կներդնի ի նպաստ հայ-սլովակյան կապերի ամրապնդման, նրա պաշտոնավարման ընթացքը կառանձնանա բարձրաստիճան փոխայցելությունների ու երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմամբ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին ու հեռանկարին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ընդգծել հատկապես տնտեսական, մշակութային, կրթական և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու, առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանին՝ 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար և դեսպան Պետեր Պրիպուտենին ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015թ. անցկացվելիք միջոցառումներն ու դրանց խորհուրդը:

Դեսպան Պետեր Պրիպուտենը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ հայ-սլովակյան հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու համար:

Լուսանկարը՝ president.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել