Ընդհանրապես, էթիկա բառն առաջացել է ֆրանսիական «etiquette» բառից։ Այն կարելի է բնորոշել, որպես մարմնի «լեզու», որը չես կարող փոխարինել խոսքերով, քանի որ եթե քո լեզուն մեղմ հաճոյախոսում է քո մասին, ապա քո վարվելաձևը, պահվածքը «գոռում է» քո իրական դեմքի մասին։
Իսպանացի նշանավոր գրող Սերվանտեսի հայտնի խոսքերն են «ոչ մի բան մեզ վրա այնքան էժան չի նստում, և ոչ մի բան այդքան թանկ չի գնահատվում, ինչպես պահվածքը»։
Իրավական էթիկան (բարոյագիտություն) գիտություն է իրավունքի սուբյեկտների բարոյական վարքագծի մասին։ Այն նրանց վարքագծի չափորոշիչ համակարգ է։
Դատավորների Էթիկական կանոնները իրեն արտահայությունը ստացել են դատավորների վարքագծի կանոնագրքում և ՀՀ «Դատական օրենսգրքի» 12–րդ գլխում` դատավորի վարքագծի կանոնների ձևով, որտեղ մանրամասն սահմանվում են դատավորի պատշաճ վարքագիծը ի պաշտոնե գործելիս։
Փաստաբանական էթիկայի կանոնները իրենց արտահայտությունը ստացել են «Փաստաբանների վարքագծի» կանոնագրքում, որտեղ փաստաբանը սահմանվել է, որ փաստաբանը ծառայում է արդարադատության շահին։
Փաստաբանական էթիկայի կանոններն արտահայտում են փաստաբանական գործունեության հասարակական ու իրավական բնույթի ու պատասխանատվության, ինչպես նաև փաստաբանի մասնագիտական պարտքի կատարմանը ներկայացվող պահանջների հստակ գիտակցումը։ Այդ կանոնները ձևավորում են նրա գործունեության մասնագիտական և բարոյաէթիկական չափանիշները, մասնագիտական կարգուկանոնի և էթիկայի խախտումների բնութագիրը։
Իրավական անաչառությունը հիմնված բարձր բարոյաէթիկական սկզբունքների վրա փաստաբանի աշխատանքը դարձնում է դեմոկրատական և իրավական պետության արդյունավետ և արդար իրավական համակարգի անքակտելի մասը։
Իրավական էթիկան, եթե որպես այդպիսին բացակայում է գործող «Քրեական դատավարության» օրենսգրքում, ապա ներկայումս իր արտահայտությունն է ստացել նաև նոր «Քրեական դատավարության» օրենսգրքի նախագծի 29–րդ հոդվածում, որի համաձայն վարույթի մասնավոր մասնակիցները և վարույթին օժանդակող անձինք պետք է իրենց իրավունքներից օգտվեն և իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն։ Արգելվում է իրավունքների չարաշահումը, որը վնաս է հասցնում այլ անձանց կամ արդարադատության շահերին։
Իրավական էթիկային ընկած է նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ամբողջ գաղափարախոսության հիմքում և դրսևորված բազմաթիվ հոդվածներում։
Հավելենք նաև, որ դեռևս հռոմեացի իրավաբաններն էին նշում, որ օրենքներն առանց բարքերի ոչինչ չարժեն, ինչպես նաև բարքերն առանց ճշմարիտ հավատքի բավարար չեն։
ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ՝ Առնոլդ Վարդանյան