Ուկրաինայի քաղաքացու հետ ամուսնության իրավական կողմերը

Ներկայումս շատերը տեղափոխվում են Ուկրաինա ամուսնանալու նպատալով: Ուկրաինայի քաղաքացու հետ ամուսնացող օտարերկրացին մինչև ամուսնությունը գրանցելը և դրանից հետո կառերեսվեն մի շարք խնդրիրների: Սա չի վերաբերում մտածելակերպի կամ մշակութային տարբերություններին, այլ առնչվում է իրավական հետևանքներին և ամուսնության հետ առնչվող օրենքներին: Այս մասին գրում է hg.org կայքը:

Կարևորվում է ամուսնության գրանցման վայրը: Ուկրաինան ընդունում է այլ երկրներում այլ քաղաքացիություն ունեցող անձանց ամուսնության օրինականությունը: Սակայն Ուկրաինայի քաղաքացու հետ ամուսնության դեպքում այն պետք է համապատասխանի Ուկրաինայի ընտանեկան օրենսգրքի պահանջներին:

Եթե ամուսնությունից հետո ցանկանում եք բնակություն հաստատել Ուկրաինայում, ապա պետք է մի շարք փաստաթղթեր պատրաստեք, որոնք կհաստատեն քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքը: Սակայն բնակչության տեղաշարժի պատճառով դա կարող է ձգձգվել: Այդ հարցում կարող են օգնել շատ իրավաբանական ընկերություններ, որոնք զբաղվում են անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումով:

Նյութական հարցերի դեպքում կարող եք ընտրել որևէ երկրի օրենսդրություն, որի օգնությամբ կլուծեք խնդիրները: Եթե արդեն ամուսնացել եք Ուկրաինայի քաղաքացու հետ՝ լինելով օտարերկրացի, դուք կարող եք պաշտոնական համաձայնության գալ: Այնուհետև նյութական խնդիրները լուծելու համար ձեր ընտանիքը կարող է ընտրված երկրի օրենքներին հետևել: Այս տեսակի ծառայությունն ընդունված է Ուկրաինայում և ցանկացած իրավաբանական ընկերություն կօգնի համաձայնության գալու հարցում:

Եթե ձեր ընտանիքը ամուսնությունից հետո բնակություն է հաստատում Ուկրաինայում, ապա դուք պիտի ենթարկվեք երկրի ամուսնական օրենսդրության պահանջներին։: Սակայն երեխայի ծնունդի և դաստիարակության դեպքում ծնողի իրավունքները որոշվում են ելնելով երեխայի անձնական իրավունքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել