Ինչո՞ւ է գողը վերադարձրել դերասանուհու՝ 150 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ զգեստը

Գողը վերադարձրել է դերասանուհի Լուպիտա Նյոնգոյի՝ մի քանի օր առաջ գողացված զգեստը։ 150 հազար ԱՄՆ  դոլար արժողությամբ զգեստը գողացել էին Լոնդոն Ուեսթ Հոլիվուդ հյուրանոցի այն համարից, որտեղ կանգ էր առել դերասանուհին։ Շուրջ 6000 մարգարիտներով պատված զգեստը վերադարձվել է TMZ աստղային նորություններ հրապարակող ամսագրին այն բանից հետո, երբ գողը բացահայտել էր, որ մարգարիտները կեղծ են:

Ըստ Լոս Անջելեսի ոստիկանության լեյտենանտ Մայքլ Ուայթի` գողը զգեստից պոկել է երկու մարգարիտ և տարել Լոս Անջելեսի Գարմենթ թաղամաս, որտեղ մասնագետները պարզել են, որ դրանք կեղծ են։

Գողը TMZ-ի գրասենյակին տեղեկացրել է, որ սև պլաստիկ պայուսակում դրված զգեստը թողել է հյուրանոցի նույն համարի լոգասենյակում։ Չնայածայն, որ զգեստը վերադարձվել է, լեյտենանտ Ուայթը հայտարարել է. «եթե անգամ պարզեինք, որ մարգարիտները կեղծ են, միևնույն է, գործ ունենք խոշոր գողության հետ»։ Հետաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել