Զենքը դեպքի վայրում թողնելով փորձել են հետքերը կոծկել. փաստաբան

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ կատարված սպանությունը մասնագետները որպես արտասովոր չեն որակում. կատարվածը ողբերգություն է, սակայն որպես այդպիսին արտասովոր չէ. Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Կան արդեն իսկ տեղեկություններ, որ սպանությունից հետո դեպքի վայրում գտնվել է զենք, զենքի բաղկացուցիչ մասեր: Այն հարցին, թե ո՞ր դեպքերում է հանցագործը սպանության գործիքը թողնում դեպքի վայրում, Տ. Աթանեսյանը պատասխանեց.

«Սովորաբար, պրոֆեսիոնալ մարդասպաններն են նման բան անում: Դրանք զենքեր են, որոնք հետք չունեն, դրանց ծագումնաբանությունը ոչ ոք չի իմանա: Այսպես ասած` հետքերը թաքցնելու քայլ է»,- ասաց Տ. Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 14-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ արձակվել են կրակոցներ, որոնց հետևանքով սպանվել է երեք անձ` «Երրորդմասցի Լյովիկ» մականունով հայտնի քրեական հեղինակություն, 43-ամյա Լևոն Ղազարյանը, 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանն ու 30-ամյա Մեսրոպ Նազարյանցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել