Արտոնություններ` Հայրենական պատերազմի վետերանների համար

Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են համարվում ՀՀ այն քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակցիները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերները, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի այն անձինք, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով վետերաններն օգտվում են որոշակի արտոնություններից և սոցիալական երաշխիքներից.

• աղբահանության, հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձը 50 տոկոս զեղչով վճարելու,
• պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու (այդ թվում՝ դեղորայք), պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ անվճար ստանալու,
• ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ արտոնյալ պայմաններով երթևեկելու:

Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կազմում է 25 000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել