Ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում վթարի վայրից հեռանալու դեպքում

Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից հեռանալը կարող է քրեական պատասխանտվություն առաջացնել և այս արարքի համար անձը կարող է ազատազրկվել մինչև երկու տարով:

Այսպիսով, Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածը սահմանում է հետևյալը. «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից՝ սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով (100-250 հազար դրամ), կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Իսկ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված հետևանքներն են` մարդու առողջությանը ծանր կամ միջին վնաս հասցնելը, անզգուշությամբ մեկ կամ երկուսից ավելի մարդկանց մահ առաջացնելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել