ՀՀ նախագահի աշխատակազմը 2014 թվականին մոտ 60 միլիոն դրամ (120 հազար դոլար) է ծախսել` ինքնաթիռի վերանորգման և պահապանման աշխատանքների համար:
2014-ի դեկտեմբերի 8-ին ՀՀ նախագահի աշխատակազմը, ի դեմս գործերի կառավարիչ Վ. Գրիգորյանի, և «Աքիլլա Տեքնիքս» ՍՊԸ-ն` ի դեմս տնօրեն Ի . Ադամյանի, կնքել են պայմանագիր` A319 701ինքնաթիռի տեխնիկական սպասարկման վերաբերյալ:
Պայմանգրի համաձայն, մատուցվող ծառայությւնների վերջնաժամկետ է նշանակվել 2014-ի դեկտեմբերի 25-ը, և ծառայությունների արժեքը եղել է 59 միլիոն 443 հազար դրամ, որը վճարվել է որպես կանխավճար և փոխանցվել է «Աքիլլա Տեքնիքս» ընկերության հաշվարկային հաշվին:
Աստղիկ Կարապետյան