Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին: Թափուր պաշտոնն է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10 մարտի 2015թ.:
Մրցույթը կկայանա 2015թ. մարտի 24-ին, ժամը 11:00-ին ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ Ազգային Ժողովի կայքում: