Քննարկվել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության վերանայման փաթեթի նախագիծը

ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի կենտրոնից տեղեկանում ենք, որ 2015 թվականի փետրվարի 18-ին` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀՀ կառավարության կողմից 2010 թվականին հաստատված Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության վերանայման փաթեթի նախագծի նախնական քննարկումը: 
Փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ` Եվրոպական Միության կողմից տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակում: 
Նախնական քննարկման աշխատանքներին մասնակցել են ՀՀ կառավարման տարբեր մարմինների, ինչպես նաև շահագրգիռ հասարակական ու միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունները, դրանց` փաթեթում ներառման, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացում ՀՀ կառավարությանը միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից հետագա աջակցության ցուցաբերման հնարավորությունները: 
Հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը Եվրոպական Միության տեխնիկական աջակցության խմբի փորձագետների հետ փաթեթը լրամշակելու և դրա վերջնական տարբերակը շահագրգիռ պետական մարմինների, հասարակական ու միջազգային գործընկեր կազմակերպություններին քննարկմանը ներկայացնելու համար:

Լուսանկարը՝ mfe.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել