Փետրվարի 16-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով և անգիտակից վիճակում շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել 1980 թ. ծնված Սևակ Վ.-ին, ով ըստ հարազատների հայտարարության` թունավորումը ստացել է իրենց լոգարանում` լողանալիս:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սևակ Վ.-ն թունավորվել է լոգարանում` գազի արտահոսքից:
Ըստ բժշկի տեղեկանքի` Սևակ Վ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: