Սեփականության պաշտպանված իրավունքը ստեղծում է տնտեսական աճին նպաստող միջավայր: Ցավոք,սեփականության իրավունքի գրանցման և վիճարկվող սեփականության շուրջ վեճերի լուծման ընթացքում կոռուպցիոնդրսևորումները համատարած բնույթ են կրում հետխորհրդային շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ինչպեսխոշոր քաղաքներում, այնպես էլ փոքր գյուղերում հայաստանցիներն ականատես են լինում, թե ինչպես ենանբարեխիղճ ու կոռումպացված պաշտոնյաները վտանգում իրենց սեփականության իրավունքը:
Նման օրինակ է Էդիկ Աբրահամյանի հետ կատարվածը: Հինգ տարի Ռուսաստանում ապրելուց հետո Շիրակի մարզվերադարձած Էդիկը հայտնաբերում է, որ հարևանն ապօրինաբար զավթել է իր սեփականությունը: Աբրահամյանըդիմում է գյուղապետին` խնդրելով միջամտել ու ազատել իրեն պատկանող տարածքը: Մերժում ստանալով` Էդիկըգյուղապետին խնդրում է պարզապես չափել իր հողատարածքը, ինչն ընդունված ընթացակարգ է սեփականությունըհաստատելիս: Գյուղապետը հրաժարվում է նաև դրանից: Այս ամենից Էդիկը եզրակացնում է, որ գյուղապետն ինչ-որշահ ունի ապօրինի զավթումից:
Էդիկն այցելում է տեղի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն (ՇՊԱԿ) և ներկայացնում իր խնդիրը:Շիրակի ՇՊԱԿ-ը հանդիսանում է հանրապետության տարածքում գործող Շահերի պաշտպանության և աջակցության 11կենտրոններից մեկը, որոնք գործարկվում են տեղական հասարակական կազմակերպությունների կողմից: Կենտրոններզանգահարող կամ այցելող կոռուպցիայի զոհերն այստեղ ստանում են անվճար իրավական աջակցություն: Կենտրոնըհիշեցնում է գյուղապետին, որ տվյալ ընթացակարգն իրականացնելը մտնում է իր պարտականությունների մեջ:Գյուղապետը չի կարողանում Կենտրոնի իրավաբանների հետ զրույցում հիմնավորել իր մերժումը և շուտովիրականացնում է հողակտորի չափումը: Արդյունքում հստակեցվում են սեփականության սահմանները, ևվերականգնվում է Էդիկի սեփականության իրավունքը վիճարկվող հողատարածքի հանդեպ:
ՇՊԱԿ-ներն իրենց արդյունավետ միջամտությամբ աջակցում են Էդիկի նման քաղաքացիներին: Շիրակի ՇՊԱԿ-իհամակարգող Լևոն Բարսեղյանը բացատրում է. – ՙԵս գերադասում եմ անձամբ հանդիպել վիճող կողմերին: Նմանդեպքերում շատ հավանական է, որ վեճերը լուծվեն առանց դատարան հասնելու՚: Արդյունքից գոհ է նաև Էդիկը. – ՙՈւզումեմ շնորհակալություն հայտնել Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնին և նրանց անձնակազմին` ինձօգնելու համար: Նրանք շատ արագ լուծեցին իմ խնդիրը՚: