Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը պատրաստվում է առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց պարոն Բալոյանը՝ հավելելով, որ վերաքննիչ բողոքը ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 28-ն է. «Այս պահի դրությամբ տուժողներն ասել են, որ վերաքննիչ բողոքը պատրաստեմ և ներկայացնեմ, ես իրականացնում են այդ աշխատանքները: Տուժողները դժգոհ են Վարդան Պետրոսյանի գործով դատավճռից: Ես երկու գործ ունեմ, երկու մահով, որոնցով դատավճիռներ է կայացվել, վնասն ամբողջությամբ հատուցվել է, իսկ ամբաստանյալներին 6-ական տարի են տվել»,- նշեց փաստաբանը:
Նա նաև ասաց, որ բողոքը բերելու է ինչպես Վարդան Պետրոսյանի պատժի, այնպես էլ քաղհայցի մասով. «Դատարանը պարտավոր էր քննություն կատարել Տաթևիկ Հակոբյանին պատճառած վնասի մասով: Ընդամենը չցանկացավ, այդքան բան»,- ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտել է 5 տարի ազատազրկման, դատարանը քննության չի առել տուժող կողմի ներկայացուցչի քաղհայցը, որով Ռուբեն Բալոյանը խնդրել էր ամբաստանյալից բռնագանձել 12 մլն 500 հազար ՀՀ դրամի չափով գումար: