Ինչո՞ւ են Հայաստանում ամուսնալուծությունները գնալով ավելանում

2014 թվականին Հայաստանում ամուսնալուծությունների թիվը հասել է մինչև 4600-ի, այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարության կայքից: ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գործակալության (ՔԿԱԳ) պետ Արգամ Ստեփանյանի խոսքով, եթե 2012 թվականին եղել է տարեկան շուրջ 3400 ամուսնալուծություն, իսկ 2013 թվականին դրանց թիվը 3900 էր, ապա 2014 թվականին ամուսնալուծությունների թիվը հասել է մինչև 4600-ի:

Վերջին շրջանում ամուսնալուծվում են հատկապես 90-ական թվականների ծնվածները: Աղբյուրը հաղորդում է, որ ըստ փաստաբան Լիանա Բալյանի՝ ամուսնալուծությունների պատճառ են հանդիսանում հիմնականում արևմտյան բարքերն ու երիտասարդների կողմից ընտանեկան արժեքների ստորադասումը, արտագնա աշխատանքները, ինչպես նաև օրենսդրության թերությունները: Ամուսնալուծությունների ավելացման պատճառներից մեկն էլ այն է, որ երիտասարդությունը լուրջ չի մոտենում ամուսնությանը: Շատ կարևոր է նաև երիտասարդների հետ հոգեբանական աշխատանք կատարելը այս ուղղությամբ, ինչպես նաև դատական վեճերի ժամանակ հոգեբանի ներկայությունը:

Կարևոր է նաև Հայստանում զարգացնել մեդիացիայի ինստիտուտի գաղափարը: Մեդիացիան վեճերի այլընտրանքային լուծման մեթոդ է: Այն չեզոք միջնորդի մասնակցությամբ բանակցությունների առանձնահատուկ ձև է, որի նպատակը կառուցողական որոշման որոնման խրախուսումն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել