Նախագահը Գագիկ Ծառուկյանին ազատեց պաշտոնից

Հայաuտանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Հայաuտանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի ՆՀ-107-Ա հրամանագրում փոփոխություն կատարելու մաuին: Հրամանագրում նշված է.

«Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ որոշում եմ.

Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրի հավելվածի 16-րդ կետը:»

Նշենք, որ համաձայն «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրի հավելվածի 16-րդ կետի` Ազգային անվտանգության խորհրդի կազմում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը:

123

Untitled-2

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել