Արմինեի* ծնողներին խիստ անհանգստացնում էր իրենց դստեր օրեցօր վատթարացող հոգեկան վիճակը: Արմինեն վաղուց էր տառապում հոգեկան հիվանդությամբ, սակայն վերջին ամիսներին նրա վարքագիծն արդեն վտանգավոր էր դառնում իր և իր ընտանիքի համար: Արմինեի ծնողները դիմեցին Արմավիրի մարզի պետական հիվանդանոց, որտեղ նա բուժում էր ստացել նախկինում, երբ ի հայտ էին եկել ագրեսիայի առաջին նշանները: Հիվանդանոցի ղեկավարությունը համաձայնել էր շարունակել բուժումը միայն այն դեպքում, եթե նրա ծնողները բժշկական ծառայությունների դիմաց կատարեն ՙոչ պաշտոնական վճարում՚: Հայաստանի առողջապահության ոլորտում նման կաշառքների մասին զեկույցները համատարած բնույթ են կրում, և հիվանդների հարազատները հաճախ պատրաստ են ամեն բանի` հանուն իրենց սիրելիների առողջության:
Չնայած առաջին այցելության դառը փորձառությունը` Արմինեի ծնողները երկրորդ անգամ են մեկնում Արմավիր, որպեսզի իրենց դուստրը բուժում ստանա հիվանդանոցում: Եվ կրկին հիվանդանոցի տնօրենը հրաժարվում է բուժել հիվանդին, քանի դեռ ծնողները ՙչեն վճարել՚: Այս անգամ Արմինեի ծնողները հրաժարվում են վճարել և դիմում են Արմավիրի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն (ՇՊԱԿ): Վերջինս հանդիսանում է հանրապետության տարածքում գործող Շահերի պաշտպանության և աջակցության 11 կենտրոններից մեկը, որոնք գործարկվում են տեղական հասարակական կազմակերպությունների կողմից: Կենտրոններ զանգահարող կամ այցելող կոռուպցիայի զոհերն այստեղ ստանում են անվճար իրավական աջակցություն: ՇՊԱԿ-ի իրավաբանները հայցով դիմում են դատարան` ապացուցելու, որ Արմինեն իրավունք ունի ստանալ անվճար բուժում պետական առողջապահական հաստատություններում: Երկու ամիս անց դատարանը վճիռ է կայացնում հօգուտ Արմինեի և հիվանդանոցում պարտադրում անվճար ընդունել նրան:
Արմավիրի ՇՊԱԿ-ի իրավական աջակցության շնորհիվ Արմինեի ծնողները կարողացան պաշտպանել իրենց դստեր իրավունքները և ստանալ Արմինեին օրենքով հասանելիք անվճար բուժօգնությունը: Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններն ամբողջ Հայաստանի տարածքում օգնում են քաղաքացիներին պայքարել առողջապահության ոլորտում առկա կոռուպցիայի դեմ:
* Անունը փոփոխված է