Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 8-ին, ժամը 18.10-ին, Երևանի Արշակունյաց և Գ. Լուսավորչի փողոցների խաչմերուկում` Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 30-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկված տղամարդը փետրվարի 10-ին դիմել է բուժօգնության:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 10-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց գտնվող շինության մոտ «ՄԱԶԴԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 10-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և «ԳԱԶել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 10-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ամբերդ-Այգեշատ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 10-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի Թեյարանի ոլորանների մոտ «Դայացու Տերիոս» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 10-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 32-րդ կմ-ին «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Նիսան Օպտիմա» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան Օպտիմա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 10-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Գյումրիի Ռիժկովի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել Վիտա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վիտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 11-ին, ժամը 00.20-ին, Կապանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 28 շենքի դիմացի ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել