Օրերս ոստիկանության Վարդենիսի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Վարդենիսի աղբանոց չհասած` ցուցանակի մոտ, ռազմամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը Վարդենիս-Սոթք ճանապարհի 1.3 կմ հատվածում` «Վարդենիս» ցուցանակի մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ՝ ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 165 փամփուշտով և ինքնաձիգի 2 դատարկ պահունակով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ահազանգով մեկնած ոստիկանները զինամթերք են հայտնաբերել

