Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ա․Ա․-ն անմեղ է». բաց նամակ Սերժ Սարգսյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ նախագահականի դիմաց փետրվարի 2-ին հացադուլը դադարեցրել են Առուշանյան ընտանիքի անդամները: Մինչ այս նրանք բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին, այսօր նույնպես հանդես են եկել նամակով, որում ասվում է.

«Մեծարգո Նախագահ,

Մենք՝ Ա․Ա․-ի հարազատներս, տասնչորս օր է ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հացադուլ ենք անում՝ ակնկալելով, որ Դուք կընդունեք մեզ և կլսեք մեր արդարացի պահանջը:

Սույն թվականի հունվարի 31-ին Սիրահարների այգու մոտ Անահիտ Առուշանյանի խնդրանքին պատասխանեցիք, որ մեզ կընդունեք Վճռաբեկ դատարանի որոշումից հետո, նշեցիք նաև, որ բոլոր դատական ատյանները նայում են ու ասում են` ոչ:

Բազմիցս նշել ենք, որ Ա․Ա․-ն դատապարտվել է իր կողմից չարված արարքի համար: Դատարանը Աշոտ Առուշանյանի դատավճռի հիմքում է դրել ոչ թե ապացույցները, այլ վարկածր, իսկ օրենքը միանշանակ արգելում է վարկածի հիման վրա անձին դատապարտելը: Դատավճռի հիմքում են դրված օրենքի խախտմամբ` ծեծի, խոշտանգման, հոգեբանական ճնշման, պաշտպանական իրավունքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները, դատավճռի հիմքում են դրվել մոնտաժված տեսաերիզներ:

Մեծարգո Նախագահ, մեզ՝ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո ընդունելու պայմաններում կիմաստազրկվի արդարության հասնելու մեր պահանջը: Հայտնի է, որ Վճռաբեկ դատարանը ՀՀ դատական վերջին ատյանն է, որը նաև հայեցողական մոտեցում ունի բողոքները վարույթ ընդունելու գործում: Վճռաբեկ դատարանի բացասական որոշումից հետո, ստիպված ենք լինելու արդարություն փնտրել եվրոպական դատարանում, որտեղ դիմելը այդքան էլ ցանկալի չէ, իսկ մենք այլ տարբերակ չենք ունենա, քանի որ Ա․Ա․-ն անմեղ է:

Մեծարգո Նախագահ, օր օրի վատթարացող մեր առողջական վիճակը թույլ չի տալիս շարունակել հացադուլը: Փետրվարի երկուսի լույս երեքի գիշերը վատացել էր Անահիտ Առուշանյանի առողջական վիճակը և նրան տեղափոխել են հիվանդանոց:

Այնուամենայնիվ, չենք կարող դադարեցնել արդարության հասնելու մեր պայքարը, և երեկվանից այն շարունակում ենք նստացույցի տեսքով, երբ առողջական վիճակներս ների կրկին կշարունակենք հացադուլը:

Մեծարգո Նախագահ, Դուք շեշտում եք, որ դատական ատյանները ասում են՝ ոչ, ուղղակի մեր խնդրանքն է հանձնարարեք մի ԱՆԿԱԽ իրավաբանի թող քննի այս գործը: Մեր կողմից ձեռք բերված ապացույցները լրիվ բավարար են Ա․Ա․-ի անմեղությունը ապացուցելու համար:

Հարգանքներով՝ ի պաշտպանություն անմեղ դատապարտված Ա․Ա․-ի հացադուլ հայտարարած անձիք»:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել