Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

56 մլն դրամի գողության գործը. դատապարտվածի ծնողները նախագահին ուզում են ներկայացնել, թե ինչ է կատարվում դատաիրավական համակարգում

Ա․Ա․-ն և Էդգար Կարաքեշիշյանը մեղադրվում են «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն 400 000 դրամի գողություն կատարելու մեջ:

56 միլիոն դրամի գողության համար դատապարտված Ա․Ա․-ի հարազատներին դեռևս նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունել: Նրանք փետրվար ամսին բաց նամակով դիմել էին նախագահին՝ խնդրելով ընդունել իրենց և լսել ծնողների հիմնավորումները:

Իրավաբան.net-ին Ա․Ա․-ի հայրը՝ Լիպարտի Առուշանյանը փոխանցեց՝ եթե մոտ ժամանակներում հանրապետության նախագահն իրենց չընդունի, ապա կշարունակեն ակցիաները. «Երևի մարդիկ կան, որ շահագրգռված ամեն ինչ անում են, որ նախագահը մեզ չընդունի, մենք պետք է շարունակենք արդարացի պայքարն ու հասնենք նրան, որ ընդունելություն լինի և կարողանանք Սերժ Սարգսյանին ներկայացնել, թե ինչ է կատարվել դատաիրավական համակարգում, որ այսօր մարդը ձերբակալված է և անհիմն պատիժ է կրում ուրիշի փոխարեն»,- ասաց պարոն Առուշանյանը:

Նա փոխանցեց, որ իր որդին առողջական խնդիրներ ունի. «Նեռվայն համակարգի հետ կապված խնդիրներ է, նա ոնց կարող է նորմալ լինել, երբ այս անարդարությունները հենց իր հետ են տեղի ունենում»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանը մերժել է Ա․Ա․-ի գործը վարույթ ընդունել:

Հիշեցնեքն՝ Ա․Ա․-ն ու Էդգար Կարաքեշիշյանը ազատազրկման են դատապարտվել «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն 400 000 դրամի գողություն կատարելու մեջ:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել